Վաշինգտոնը Կիևին կօգնի հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր զենքերով. Բլինքեն

Վաշինգտոնը Կիևին կօգնի հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր զենքերով, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Զելենսկու քննադատության։

 

 Ուկրաինայի նախագահի խոսքով, Ուկրաինայի ԶՈՒ-ն արդեն պատրաստ է հակահարձակման, բայց դեռ սպասում է Արևմուտքից "որոշ զինամթերքների" փոխանցմանը։

 

«Մենք բառացիորեն ամեն օր աշխատում ենք ուկրաինացիների և երկրների այս կոալիցիայի հետ՝ աջակցություն ցուցաբերելու համար: Եթե կան խնդիրներ, եթե կա պակաս, և նրանք մեզ դրա մասին ասեն, մենք բոլոր ջանքերը կգործադրենք այն լրացնելու համար», - ասել է Բլինքենը: 

 

Բլինկենը նաև պաշտպանել է բրիտանական կառավարության որոշումը՝ հեռահար «Storm Shadow» թեւավոր հրթիռները Կիև տեղափոխելու վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ