Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով, կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

 

Պատվիրակության կազմը հետևյալն է.

 

1.Ալեն Սիմոնյան–Ազգային ժողովի նախագահ

2.Հակոբ Արշակյան–Ազգային ժողովի նախագահի տեղակալ

3.Գեղամ Մանուկյան–Ազգային ժողովի պատգամավոր

4.Հովիկ Աղազարյան–Ազգային ժողովի պատգամավոր

5.Ծովինար Խաչատրյան–Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

6.Համլետ Գևորգյան–Ազգային ժողովի նախագահի խորհրդատու- օգնական

7.Տիգրան Սեյրանյան–Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

8.Ալեքսանդր Մխիթարյան–Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

9.Սոֆյա Մնացականյան–Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

10.Էդուարդ Կարապետյան–Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (մայիսի 15-19-ը)

11.Դավիթ Հակոբյան–Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր

12.Հրայր Քալաշյան–Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

 

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 17-19-ը։

 

Ի դեպ, գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը:

Հիշեցնենք` նիստի շրջանակում նախատեսվում է քննարկել Բելառուսի և Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովին ՀԱՊԿ ԽՎ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցերը:

 

Բացի այդ, նախատեսվում է քննարկել նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում ձևավորվող իրավիճակը:

 

Մինսկում նախատեսվում է քննարկել նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության նախագիծը՝ ուղղված սպառազինությունների մրցավազքի կանխմանը, երեխաների և երիտասարդների շրջանում թմրանյութերի չարաշահմանը հակազդելու ու նրանց առողջ ապրելակերպի խթանման մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության նախագիծը և այլ փաստաթղթեր:

Քաղաքականություն