ԱՄՆ-ի դեֆոլտը ի՞նչպես կազդի ուկրաինական հակամարտության վրա. Money.it

Հակառուսական պատժամիջոցներն ու Ուկրաինային աջակցությունը բացասաբար են անդրադառնում արևմտյան երկրների վրա։ ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում մինչև այս տարվա հունիս, և դա կարող է ազդել Կիևի աջակցության վրա։ Նման եզրակացության են եկել իտալական Money.it լրատվամիջոցի հեղինակները։

 

«Միացյալ Նահանգները կանգնած է ռեկորդային պետական ​​պարտքի առջև, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու ջանքերի պատճառով։ ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկը կարող է ավելի շատ ազդել Ուկրաինայում հակամարտության զարգացման վրա, քան հրթիռները կամ տանկերը»,- նյութի հեղինակները մեջբերում են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի խոսքերը։ Ըստ իտալացի լրագրողների, Վաշինգտոնի և, համապատասխանաբար, Ուկրաինայի վրա բացասաբար են ազդում Չինաստանի աճը և հակառուսական չգործող պատժամիջոցները։ Այս ամենը կարող է հանգեցնել հակամարտության գլոբալ սրման։

 

Ավելի վաղ Սպիտակ տունն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն, նույնիսկ դեֆոլտի դեպքում, կկարողանա աջակցել Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ դեֆոլտը կործանարար կլինի ԱՄՆ տնտեսության համար։ Այս դիրքորոշմամբ է խոսել նաև ԱՄՆ ֆինանսների նախարարը, գրում է Ազգային լրատվական ծառայությունը։ Սպիտակ տունը ենթադրում է, որ դեֆոլտի ժամանակ երկիրը կկորցնի մինչև ութ միլիոն աշխատատեղ, հայտնում է Nation news-ը։

Քաղաքականություն