ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի արանքում. Նիկոլ Փաշինյան

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետն այցելել էր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին: 

 

Խարույկի շուրջ խոսելով երեխաների հետ Նիկոլ Փաշինյանը հարց տվեց, թե որն է ամենաբարձր լեռը, ինչին արձագանքելով աշակերտների մեծամասնությունն ասացին՝ «Արարատը», որոշ մասն ասաց «Արագածը»։

 

«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ նա, ով ասաց՝ Արարատը, խոսեց ուրիշ բանի մասին, նա, ով ասաց՝ Արագածը՝ խոսեց ՀՀ-ի մասին»,- նշեց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, ինչին արձագանքելով աշակերտներից մեկն ասաց՝ «պատմություն չիմանալը»։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ «պատմությունն այնքան բազմազան է, որ ցանկացած բան կարելի է եզրակացնել։ Այ մեր ամբողջ պրոբլեմը, ինչն այսօր ունենք և այսօր առերեսվում ենք, կապված է այդ հարցի հետ։ Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք։ Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չէ, ինչ պետությունը։ Իմ ընկալումն այն է, որ ընտրություն պետք է կատարենք պետության օգտին, հակառակ դեպքում՝ մենք անընդհատ կկորցնենք։ Հետևաբար, ինձ համար, ճիշտ պատասխանն այն է, որ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի արանքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Քաղաքականություն