Թուրքիան կորցրեց ռուս զբոսաշրջիներին պատժամիջոցներին միանալու ցանկության պատճառով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններում հաղթանակի դեպքում իր թիմը կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և առաջնահերթությունը կտա արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը:

Չավուշօղլուի խոսքով՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն, անկասկած, չեն փոխհատուցի Թուրքիայի կորուստները, եթե Քըլըչդարօղլուի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանից հանրապետություն զբոսաշրջային հոսքը պակասի:

 

«Մայիսին ռուս զբոսաշրջիկները պետք է գային Թուրքիա, բայց մեկնեցին Դուբայ, Թաիլանդ, Եգիպտոս։ Եվ դա՝ Քըլըչդարօղլուի հայտարարությունների պատճառով։ Նրանք վախեցել են, որ կարող են տուժել հակառուսական պատժամիջոցների պատճառով»,- ասել է դիվանագետը, հավելել՝ Թուրքիան բոլոր ոլորտներում սերտորեն գործակցում է Ռուսաստանի հետ:

 

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև կասկածի տակ է դրել Քըլըչդարօղլուի պնդումները, թե Մոսկվան միջամտում է հանրապետությունում նախագահական ընտրություններին: Չավուշօղլուն ընդդիմություննից ապացույցներ է պահանջել:

Քաղաքականություն