ԵՄ-ն և G7 երկրները ծրագրում են վերջնականապես արգելափակել ռուսական գազատարը

ԵՄ-ն և G7 երկրները ծրագրում են վերջնականապես արգելափակել Լեհաստան և Գերմանիա հասնող ռուսական գազատարը, գրում է Financial Times-ը։

Նման որոշում կարող է ընդունվել պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովում։ 

 

Երկրները նաև ցանկանում են կանխել «նախկինում փակված երթուղիների վերաբացումը այն պատճառով, որ Ռուսաստանն օգտագործում է էներգիան որպես զենք»։

Քաղաքականություն