Սերբիայի նախագահը առաջիկա օրերին հրաժարկան կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհեռանա իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նախատեսվում է, որ իր հրաժարականի և այլ կադրային որոշումների մասին պարոն Վուչիչը պաշտոնապես կհայտարարի մայիսի 27-ին՝ կուսակցության արտահերթ ժողովում։

 

«Մի քանի օրից ես այլևս քաղաքական կուսակցության նախագահ չեմ լինելու»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

 

2022 թվականի նոյեմբերին Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ հօգուտ ավելի երիտասարդ թեկնածուի։ Նա Սերբիայի առաջադիմական կուսակցությունը գլխավորում է 2012 թվականից, իսկ նախագահն է 2017 թվականից։ 2014-2017 թվականներին նա զբաղեցրել է Սերբիայի վարչապետի պաշտոնը։

Քաղաքականություն

Պատահարներ