Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյթսը։

 

«Նախագահին ակամա տրվել է սխալ ցուցանիշ. Ադրբեջանի տարածքի համար ճիշտ ցուցանիշը 86600 քառակուսի կիլոմետր է։ 

Ելույթի տպագիր տարբերակում սխալն անմիջապես ուղղվել է»,- ընդգծել է Լեյթսը։

Քաղաքականություն