«Ամեն ինչ անելու եմ, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան». Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ծանոթացել է Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու առաջարկին. 

 

«Ամեն ինչ անելու եմ, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան»։ Թովմասյանը վստահեցրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկի երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ։ 

 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հանարահավաքի մասնակիցները պահանջում են ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ 

Քաղաքականություն