Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ԵՄ դեսպանի հայտարարությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը։

 

Այսօր ԵՄ դեսպանը հայտարարել էր, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։

 

Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի մի շարք տարածքներ և նորից կրկնում եմ` այն ինչ մերն է, մերն է։ Եվ ուշ թե շուտ պետք է ամեն ինչ հանգի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմանները անձեռնմխելի են և դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»։

Քաղաքականություն