Էրդողանի փողերը, ընտրակեղծիքները թույլ են տվել չորս տոկոս առաջ անցնի Քըլըչդարօղլուից. Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիայում թղթերով չնչին տարբերությամբ առաջատարը Էրդողանն է, բայց իրականում վստահորեն կարող եմ պնդել, որ հաղթել է Քըլըչդարօղլուն։ Հաղթել է նույնիսկ առանց երկրորդ փուլ անցկացնելու տրամաբանության, բայց Էրդողանի հսկայական լծակները, փողերը, ընտրակեղծիքները թույլ են տվել գոնե չորս տոկոս առաջ անցնի Քըլըչդարօղլուից, որպեսզի անգամ բողոքարկելու դեպքում հավասարվեն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կարծում է՝ Թուրքիան այլևս մտել է նոր անկայությունների, ճնգնաժամերի շրջափուլ։

 

«Այս ընտրությունները խոսում են նրա մասին, որ ուժային կառույցների , ադմինիստրատիվ լծակների տեր Էրդողանը անընդունելի կերպար է հասարակության մոտ։ Իսկ անընդունելի կերպարի թեկուզ ընտրախախտումներով ընտրվելն ունենալու է իր հետևանանքները բախումների տեսքով»,-նշել է Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24 տոկոսը, նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06 տոկոսը: Երկրի ընտրական հանձնաժողովն ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ անվավեր է ճանաչել:

 

Քաղաքականություն