Հակահարձակման համար մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ հայտարարել է, որ հակահարձակման համար պահանջվում է «մի քիչ ավելի շատ ժամանակ»։ Նա ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո։ 

 

Բրիտանական կառավարության ղեկավարն իր հերթին ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը «շրջադարձային կետում» է։ Նա նաև խոստացել է ամուր աջակցություն Ուկրաինային։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

 

Սունակը հայտարարել է, որ հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում և դիմել է Ռուսաստանին՝ ասելով. «Մենք ոչ մի տեղ չենք գնում»:

 

 Սունակը նաև նշել է, որ Բրիտանիան շատ շուտով կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը կործանիչ ինքնաթիռների վրա: Իր հերթին Զելենսկին դարձյալ կործանիչ ավիացիա է խնդրել՝ «երկինքը վերահսկելու համար»: 

Քաղաքականություն