ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում. Ավինյան

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանին՝  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է.

 

 «Հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման ենք հանձնելու ճանշիններին ու չենք անելու փոսալցման աշխատանքներ, այդպե՞ս է»;

 

Ըստ Գրիգորյանի` փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման առանձին մրցույթներ չեն իրականացվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականով. ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու  է ճանշին ընկերությունը:

 

 «Այսինքն, ֆիքսելու ենք, որ փոսը եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի: Հասկանալի է, որ եկող տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում: Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից»,- ասել է Ավինյանը:

Քաղաքականություն