Թուրքիայում պարտված թեկնածու Սինան Օհանը հայտնել է, թե որ դեպքում կաջակցի Էրդողանին կամ Քըլըչդարօղլուին

ATA դաշինքից թեկնածու Սինան Օհանը, որը Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 5,17%-ը, հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ փուլում աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կամ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ որոշակի խնդիրները լուծելու խոստման դիմաց: 

«Մենք որոշ նախապայմաններ ունենք»,- գրում է Daily Sabah-ը՝ հղում անելով նախագահի պարտվա թեկնածուին։ 

Մասնավորապես, ըստ Օհանի, ATA դաշինքի աջակցության համար անհրաժեշտ է խոստանալ հարգել երկրում աշխարհիկ սկզբունքների առաջնահերթության սահմանադրական երաշխիքները։ Բացի այդ, ընտրություններում հաղթողը պետք է ղեկավարի ահաբեկչության դեմ պայքարը և ապահովի սիրիացի և այլ փախստականների վերադարձը հայրենիք։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։ 99,87% ձայների հաշվարկի արդյունքներով Էրդողանը ստացել է 49,5%, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,89%։

Քաղաքականություն