Բրազիլիայում բացվել է Պելեի դամբարանը

Բրազիլիայում այցելուների համար բացվել է Պելեի դամբարանը։ Այս մասին գրում է Sport24-ը։

Նշվում է, որ դամբարանը գտնվում է Սանտոս քաղաքում՝ աշխարհի ամենաբարձր գերեզմանատանը։
 

Մուտքի մոտ այցելուներին դիմավորում են հայտնի մարզիկի երկու արձանները։ Հատակը ծածկված է արհեստական ​​խոտածածկով, իսկ պատերը՝ երկրպագուների լուսանկարներով։
 

Դամբարանը պատրաստված է մարմարից՝ ոսկե զարդանախշով։
 

Ֆուտբոլի արքան մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում քաղցկեղից։

Քաղաքականություն

Պատահարներ