Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով ներկայումս աշխատում է ազգային հավաքականում որպես դարպասապահների մարզիչ, խոսել է Հայաստանի հավաքականում առաջատարի բացակայության հետ կապված իրավիճակի մասին։

 

«Իհարկե, Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը։ Նման խաղացողի կարիք ունի ցանկացած թիմ և հատկապես մեր թիմը։ Նման աստղային անհատականության պարզապես հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ բան է նշանակում մեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին։ 

 

Ո՞վ կարող է ժամանակի ընթացքում իր վրա վերցնել այս բեռը: Այժմ մենք ունենք հիանալի նոր տղաներ: Մեծ հույսեր ենք կապում Էդիկ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հետ»,- ասել է Բերեզովսկին Чемпионат-ի թղթակցի հետ հարցազրույցում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ