«Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից»․ Բրայզան՝ Վրաստանի ժողովրդին

«Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից, վերջին խոսքը Վրաստանի ժողովրդինն է»,- վրացական Formula հեռուստաընկերության եթերում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մեթյու Բրայզան։

 

Նա նշել է, որ Ռուսաստանը ագրեսոր է ոչ միյան Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի հանդեպ, որի վկայությունը օկուպացված տարածքներն են։

 

«Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել, որպեսզի ուժեղացնի ճնշումը, բայց նա պարտություն կրեց ու հիմա փորձում է ճեղքում մտցնել երկրում։ Նա ամեն ինչ անում է՝ Վրաստանում անկայուն իրավիճակ ապահովելու համար»,- նշել է ԱՄՆ նախկին պաշտոնյան։

Քաղաքականություն