Մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի․ Էրդողան

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ պետական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի երկրի ղեկավարի ընտրություններից հետո, որոնց երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին, գրում է ТАСС-ը։
 

«Մենք շարունակելու ենք նույն քաղաքականությունը, որը վարում էինք ընտրություններից առաջ: Մենք մտադիր չենք փոխել այն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Արևմուտքի հետ կապված, որոնց հետ կապի մեջ ենք, մենք շարունակելու ենք նույն ոգով»,- ասել է Էրդողանը երեքշաբթի CNN Turk հեռուստաալիքի եթերում։

 

Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները հայտարարել էր, որ մայիսի 28-ին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ 

Մայիսի15-ի առավոտյան հաղորդվել է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների 49,35%-ը՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%:

Քաղաքականություն

Պատահարներ