Չինաստանը դրական դեր կունենա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում․ ԵՄ

ԵՄ-ում հուսով են, որ Չինաստանը կարևոր դեր կխաղա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում  և դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:


«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Չինաստանը դրական դեր կխաղա (Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում)», - ասել է Միշելը:

 

Միշելի կարծիքով՝ Պեկինը կարող էր Մոսկվային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և «հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը»։ 

 

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չինաստանն այս դեպքում կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցության պատճառով։ Նրա կարծիքով՝ կարգավորման հարցում առաջին հերթին հարկավոր է լսել ուկրաինական կողմին։

 

«Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա: Սա նախագահ Զելենսկիի առաջարկն է, և սրանք այն հիմքերն են, որոնց վրա մենք պետք է աշխատենք», - ասել է ֆոն դեր Լայենը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ