Էրդողանը մտադիր է հաղթելու դեպքում պահպանել նույն քաղաքականությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ հարաբերություններում պահպանել նույն քաղաքականությունը, ինչ նախկինում։ 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական ընտրության արդյունքներով նախագահի թեկնածուներից ո՛չ Քեմալ Քըլըչդարօղլուին, ո՛չ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ինչի արդյունքում նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։

Քաղաքականություն