Մարզիչները վիճել են, քաշքշել իրար. ՀՖՖ-ի արձագանքը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա»-«Փյունիկ» հանդիպման 35-րդ րոպեին թիմերի մարզիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Եղիշե Մելիքյանը վիճել են, նրանք քաշքշել են իրար, այնուհետ՝ երկու մարզիչներն էլ կարմիր քարտ են ստացել ու հեռացվել:

Fastex Հայաստանի Գավաթի՝ մայիսի 13-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 15-ին կայացած 

 

«Նոա»-«Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։

 

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։

Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ