Կիևում ապառուսականացվել է 26 օբյեկտ․ Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է քաղաքում ևս 26 օբյեկտների անվանափոխության մասին, որոնց արդեն նախկին անունները կապված են եղել Ռուսաստանի հետ։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ 

«Կիևի քաղաքային խորհուրդն այսօր ապառուսականացրել է 26 քաղաքային օբյեկտներ», - ասել է քաղաքի ղեկավարը: 

Այսպիսով, մետրոյի «Դրուժբի Նարոդով» կայարանը անվանափոխվել է Զվերինեցկայա կայարանի, Լև Տոլստոյի հրապարակը՝ Ուկրաինայի հերոսների հրապարակ, «Պրոսպեկտ Պրավդի» նախագծի կայարանը՝ «Վարշավսկայա» կայարան։ 

Կլիչկոյի խոսքով՝ իրենք անվանափոխել են նաև Կիևի տարբեր թաղամասերի մի քանի փողոցներ և նրբանցքներ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի մայրաքաղաքում նոր անվանումներ են ստացել 314 քաղաքային օբյեկտ։ 

«Կիևում ապառուսականացման գործընթացը շարունակվում է»,- ամփոփել է քաղաքապետը։ 

Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր 16 քաղաքային տեղանունների անվանափոխության մասին, որոնք ասոցացվում էին Ռուսաստանի Դաշնության հետ։

Քաղաքականություն

Պատահարներ