ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաշար ալ-Ասադը 12 տարի անց առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Արաբական լիգայի գագաթնաժողովին։

 

Սա Ասադի առաջին այցն է թագավորություն 2011 թվականի սկզբից ի վեր:


Ավելի վաղ հայտնել էինք, որ12 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կմասնակցի Արաբական լիգայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։  

 

Նա բարձր հանդիպման հրավեր ստացավ այն բանից հետո, երբ մայիսի 7-ին այս կազմակերպության արտաքին գործերի նախարարները հավանություն տվեցին Սիրիայի վերադարձին Արաբական Լիգա։  

 

Ինչպես և սպասվում էր, ասոցիացիային Հանրապետության լիիրավ անդամակցության վերականգնումը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։

Քաղաքականություն

Պատահարներ