Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր կհանդիպեն

Այսօր Մոսկվայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները։

 

Նշենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Քաղաքականություն

Պատահարներ