Այսուհետ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին որոշ պաշտոնյաներ ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը:

 

Նա նշել է. «Արդար է, հարգելիներս, արդար է...

 

Կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում։ Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին  Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար։

 

ՀԿ-ի ներկայացուցիկը մատնաշել է, որ ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն....։

 

«Եվ կարևոր չէ, որ այսօր  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև  նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ։

 

Հ.Գ. Եվ  տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»,-գրել է նա։

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Կառավարության նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունվեց որոշում, որի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ