Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները. Բայրամով

Մոսկվայում  մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. 

 

«Նախորդ տարվա վերջից բանակցային գործընթացում որոշակի լճացում էր նկատվում, և մենք սկզբունքորեն դրական ենք գնահատում այն, որ մայիս ամսից սկսած՝ բանակցությունների դինամիկան հետևողական ու դրական բնույթ է կրում։ Արդեն հանդիպումներ են կայացել խաղաղության պայմանագրի իրականացման թիմերի մասնակցությամբ, մեր ղեկավարների հանդիպումն ու այսօրվա բանակցություններն էլ, կարծում ենք, շահեկան ու բեղուն կլինեն»։

 

 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:

Քաղաքականություն

Պատահարներ