Բայդենը ԱՄՆ երկրորդ նախագահն է, որ այցելել է Հիրոսիմայի Խաղաղության այգի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրորդ գործող նախագահն է, որ այցելել է Հիրոսիմայի Խաղաղության այգի։ 

 

Խաղաղության այգին գտնվում է Հիրոսիմա պրեֆեկտուրայի Նակաձիմա նախկին օկրուգի տարածքում, այն լիովին ոչնչացվել է 1945թ. ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո։ Առաջինն այգի այցելել է Բարաք Օբաման 2016թվականին, Բայդենը երկրորդ գործող նախագահն է, որ այցելել է։

 

Նշենք, որ Բայդենը «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարների հետ կմասնակցի պսակներ դնելու, ծառատունկի արարողություններին և կայցելի Խաղաղության թանգարան։

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը Ճապոնիա է ժամանել մայիսի 18-ին՝ մասնակցելու G7-ի գագաթաժողովին։ Նրան ուղեկցում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ G7-ի գագաթաժողովը Հիրոսիմայում ընթանալու է մայիսի 19-21-ը։

Քաղաքականություն

Պատահարներ