Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է, որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին։

 

«Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է, մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան,  տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը  պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»,- ասել է Միրզոյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները

Քաղաքականություն

Պատահարներ