ՄԻՊ-ին է դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ու մասնագիտական որակյալ մոտեցում ստանա․ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ու մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել։

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 19-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

 

ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ քննարկմանը մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

 

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական և մասնագիտական որակյալ մոտեցում ստանա։

 

Խորհրդակցության վերջում Անահիտ Մնասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ