Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Այժմ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկկողմ հանդիպումը, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա։

 

Նրա խոսքով, ՌԴ-ի խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման անցկացման համար:

 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ավելի վաղ հանդիպել էին Սերգեյ Լավրովի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ