ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիրոսիմայում, որտեղ սկսվել է G7-ի գագաթնաժողովը բողոքի ցույցեր են տեղի ունենում

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-ին մեկնարկող «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: 

 

Բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են անցկացվում Հիրոսիմայում, որտեղ այսօր բացվել է G7-ի գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Մարդիկ փողոց են դուրս եկել «Դեմ ենք գագաթնաժողովին։ Ո՛չ իմպերիալիստական G7 գագաթնաժողովին։ Ո՛չ ատոմային պատերազմին» կարգախոսներով։ Նրանց ուղեկցել են ոստիկանները։

 

Ընդհանուր առմամբ ոստիկաններն իրենց զուսպ են պահել, բայց եղել են դեպքեր, երբ ցուցարարներին փորձել են թիկունքից հրել ընթացքն արագացնելու համար։ Ի պատասխան ցուցարարները շղթա են կազմել և սկսել են շարքերով քայլել։

 

«Այսօր մոտ 350 մարդ է հավաքվել։ Ակցիան սկսել ենք երեկվանից և շարունակելու ենք ամեն օր։ Այսօր ևս մեկ հանրահավաք կլինի, որից հետո ցույցը կուղղվի դեպի Ատոմային ռմբակոծության գմբեթ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է «Հիրոսիման ընդդեմ ատոմային պատերազմի» ակցիայի գործադիր Կոմիտեի ղեկավար, հանրահավաքի կազմակերպիչ Ռյո Միյահարան:

 

Հիշեցենենք՝ «Յոթնյակի» գագաթնաժողովը կկայանա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։

Քաղաքականություն

Պատահարներ