ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք եկել․ Վրաստանում շատ «հյուրընկալ» են ընդունում ռուս զբոսաշրջիկներին

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե Վրաստանում ինչպես են դիմավորում ռուս զբոսաշրջիկներին։ «Ինչո՞ւ եք եկել այստեղ, ձեր այցի նպատակը, ձեր երկիրը օկուպացրել է մեր տարածքը»,- լրագրողներն օդանավակայանում ասել են ռուսներին։ 

 

Նշենք, որ ռուսները Վրաստան էին ժամանել ուղիղ չվերթով և վերջին 4 տարում Մոսկվայից Թբիլիսի է մեկնել առաջին ուղիղ չվերթը։ 

 

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան թռիչքների արգելքը։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է։ Առայժմ ռուսական ավիաընկերություններից Վրաստան թռչելու իրավունք է ստացել միայն «Ազիմուտ»-ը։ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի թռիչքների թույլտվություն են խնդրել Վրաստանի իշխանություններից առնվազն չորս ռուսական ավիաընկերություններ։
 

 

Քաղաքականություն

Պատահարներ