ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: 

 

Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ին կայացած հաղթանակի շքերթին․

 

«Մենք հետաքրքրված ենք առաջ մղել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են մեր ղեկավարների միջև։ Նախ և առաջ, առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք իրական լոկոմոտիվ են դարձել, բայց նաև ինտեգրացիոն գործընթացները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ շրջանակներում։

 

Բայց առանցքայինն, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունները՝ սահմանների սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության բանակցությունների և այլ հարցերում։ Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղում և ունի ամենալուրջ հետաքրքրությունները։ Հույս ունեմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովի և Բայրամովի միջև երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել։ Նախատեսված են նաև բանակցություններ Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ ձևաչափով։

 

Քաղաքականություն

Պատահարներ