ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ պատգամավորը` խմբակցության փակ հանդիպման, բանակցությունների մասին

Վարչապետի հետ ամենատարբեր հարցերն ենք քննարկել, ներֆրակցիոն, քաղաքական թիմին վերաբերող, մեր օրակարգերին վերաբերող. Սա մեր հերթական հանդիպումներից մեկն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպմանը:

 

«Ստեղծված բարդ իրավիճակում մեզ համար ամենակարեւորը մեր երկրի, պետության եւ Արցախի մեր հայրենակիցների շահն է:  Հայկական կողմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեր հավաքական պատկերացումները լավագույնս ներկայացված լինեն բանակցությունների շրջանակում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խաղաղության օրակարգը հասնի իր վերջնակետին»,-ասել է  պատգամավորը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ