Վերջին 4 տարում Մոսկվայից Թբիլիսի է մեկնել առաջին ուղիղ չվերթը

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվա-Թբիլիսի չվերթն է իրականացնում, օդ է բարձրացել «Վնուկովո» օդանավակայանից։ Սա վերջին չորս տարվա ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, գրում է kommersant.ru-ն։

Օդանավակայանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ չվերթը մեկնել է մի փոքր ուշացումով։ Ըստ չվացուցակի՝ ինքնաթիռը Մոսկվայից պետք է մեկներ 8:50-ին, սակայն բուն մեկնումը տեղի է ունեցել 9:07-ին։ Սպասվում է, որ ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայան կժամանի տեղական ժամանակով 13:38-ին:

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան թռիչքների արգելքը։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է։ Առայժմ ռուսական ավիաընկերություններից Վրաստան թռչելու իրավունք է ստացել միայն «Ազիմուտ»-ը։ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի թռիչքների թույլտվություն են խնդրել Վրաստանի իշխանություններից առնվազն չորս ռուսական ավիաընկերություններ։
 

Քաղաքականություն

Պատահարներ