ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը։ «Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, քայլեր ձեռնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը։ Մասնավորապես, ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ժամանակ մենք միասին էինք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կովկասի անվտանգությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,- ասված է Սպիտակ տան ուղերձում, որտեղ Բայդենը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայդենը հույս է հայտնել, որ Բաքուն և Վաշինգտոնը կշարունակեն ամրապնդել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսության ոլորտներում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ