Բայդենը Հիրոսիմայում կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել Կիևին 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին։

 

Աղբյուրների համաձայն՝ Բայդենը հայտարարություն կանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Փաթեթը կներառի հրետանի, զրահատեխնիկա և հակատանկային զինատեսակներ։

Քաղաքականություն

Պատահարներ