ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում վերջին զանգ է

Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում: Շրջավարտ Նանե Սարգսյանի խոսքով՝ դպրոցական կյանքի վերջին տարիներն անցան արտասովոր պայմաններում, փորձություններով լի՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում:

 

«Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ ասել է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և սովորելու, ապրելու ու արարելու է այստեղ:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ