ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի նշան բողոքի, Վրաստանում մի խումբ մարդիկ երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք

Ի նշան բողոքի, որ այս տարի` Վրաստանի Անկախության օրը, Կառավարությունը խորհրդարանի շենքի վրա չի ցուցադրել ԵՄ դրոշները, մոտ 300 հոգի ԵՄ դրոշով երթով շարժվեցին Ռուսթավելի մետրոյի կայարանից դեպի խորհրդարանի շենք։

 

Սակայն Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարեւանությամբ, ոստիկանները փակել են ճանապարհը, երթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել։

 

Նշենք, որ այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը: Ուղիղ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի դեմոկրատական կառավարությունը հռչակեց երկրի անկախությունը Ռուսական կայսրությունից։ 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ