«ՀՀ–ի շուրջ աշխարհն արագ է փոխվում, իսկ ի՞նչ ապագա է սպասվում Թուրքիային». ռուս քաղաքագետ

Հայաստանի շուրջ միջավայրը շատ արագ է փոխվում, ուստի նրա ղեկավարության յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանատվության բարձր աստիճան ենթադրի։ Այս մասին «Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը:

 

«Փորձագետի կարծիքով` հայկական ղեկավարության շրջանում հիմա որոշակի շարժում է տեղի ունենում, երկրի վրա եղած անհատական պատասխանատվության բարձր աստիճանի ըմբռնում։

 

Որոշումները, որոնք կայացվում են, բխում են ամենակարևորի` ներկայիս պայմաններում հայկական պետականության գոյատևման համար անհատական պատասխանատվությունից։ Իսկ հետո կերևա, իսկ հետո իրավիճակը կփոխվի։ Մենք չգիտենք, թե ինչպիսին է մեր և ձեր հարևանների ապագան։ Մենք չգիտենք, թե ինչ ապագա է սպասվում Թուրքիային։ Վաղը Էրդողանը կհաղթի ընտրություններում, բայց առաջին փուլում մենք հո տեսանք, որ այնտեղ գոյություն ունեցող քաղաքական համակարգը ֆանտաստիկ խոցելի է, իսկ տնտեսությունը, մեղմ ասած, չի բարգավաճում»,-նշել է Բորդաչևը։

 

Նա կարծում է, որ ասվածը որոշ չափով արդիական է նաև Հայաստանի մյուս հարևանի` Ադրբեջանի համար, որտեղ «երրորդ կարգի նավթային դիկտատուրա» է գործում։ Եվ հայտնի չէ, նշել է քաղաքագետը, թե ինչպիսին կլինի իրավիճակը երկրում մի քանի տարի հետո։ Նրա խոսքով` աշխարհն այնքան լի է անորոշությամբ, որ պետք է որոշումներ կայացնել ամենօրյա հիմունքներով և սեփական պատասխանատվության բարձր աստիճանի մշտական գիտակցմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ