Կիևում քննարկում են Վրաստանին այլ անվանում տալու հարցը

Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, ըստ որի պետք է հրաժարվել Վրաստանի անվան «Грузія» ռուսիֆիկացված տարբերակից և երկիրն անվանել «Сакартвело» («Սաքարթվելո»): 

«Առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերում և նամակագրությունում, պաշտոնական մակարդակով շփումներում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում «Грузія» եզրույթի փոխարեն կիրառել այդ երկրի պատմական անվանումը՝«Сакартвело» և «քարթվելներ» անվանել վրացիներին», - ասվում է թիվ 9329 օրինագծին կից բացատրական նամակում: 

Օրինագծի հեղինակների համոզմամբ, այդ փաստաթղթի ընդունումը կնպաստի Կիևի և Թբիլիսիի մերձեցմանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ