Մեդվեդևը մեմով ծաղրել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հույսերը

Եվրամիության երկրներին և արևմտյան այլ երկրներին հավասարվելու Ուկրաինայի ակնկալիքները չիրականացան, և այժմ նա ավելի մոտ է Աֆղանստանին, Իրաքին, Սիրիային, Լիբիային և Եմենին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

 

Իր Telegram-ի ալիքում քաղաքական գործիչը հրապարակել է լուսանկար՝ ակնկալիքների ու իրականության մասին գրելով` «Դու շուտով մեզանից մեկը կլինես» մակագրությամբ։ Ակնկալիքները ցույց են տալիս Ուկրաինայի պատկերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև, մինչդեռ իրականությունը ցույց է տալիս նկարը, որտեղ Ուկրաինան գտնվում է այն երկրների շրջանակում, որտեղ մեծ հակամարտություններ են եղել:

 

Քաղաքականություն

Պատահարներ