«Մոսկվան դրանք անպատասխան չի թողնի». ՌԴ ԱԳՆ

Մոսկվան գնահատում է Տոկիոյի նոր պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ անվտանգության և տնտեսության վրա, դրանք անպատասխան չի թողնի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Տեղեկատվությունը փոխանցում է՝ ՌԻԱ Նովոստին:

 

«Կարծես թե Տոկիոն իր համար խնդիր է դրել հակառուսական սահմանափակումների առաջնորդ դառնալ։ Շարունակում ենք հետևել նման քայլերի գործնական իրականացմանը և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը ազգային անվտանգության և տնտեսության վրա: Ամեն դեպքում, պաշտոնական Տոկիոյի նման ոչ լեգիտիմ գործողություններն անպատասխան չեն մնա», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

 

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ ֆիքսել է Մոսկվային «միջուկային շանտաժի» մեջ մեղադրելու Ճապոնիայի կառավարության փորձերը՝ հայտարարելով, որ «Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված միջուկային զենք կիրառելու բացակա մտադրությունները Ռուսաստանին վերագրելու ձգտումը ոչ այլ ինչ է, քան ցինիկ, անմաքուր շահարկումներ»:

 

«Այս հարցում մեր մոտեցումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Կոչ ենք անում Տոկիոյին նմանատիպ «մտահոգություն» ցուցաբերել Եվրոպայում արդեն տեղակայված ԱՄՆ միջուկային զենքի նկատմամբ», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

 

Ավելի վաղ Ճապոնիան ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատժամիջոցների ցանկում ներառելով 17 ֆիզիկական անձանց և 78 կազմակերպությունների:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ