ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինային հակահարձակման մղելու համար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինային հակահարձակման մղելու համար։ Նա իր կարծիքն է հայտնել ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

Դիվանագետի խոսքով՝ ուկրաինացիների ճակատագրի նկատմամբ բացարձակապես անտարբեր են Արևմուտքը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ Գալուզինի՝ նրանք Կիևին մղում են հակահարձակման՝ «չնայած երկրի և նրա բնակիչների համար աղետալի հետևանքների բոլոր ռիսկերին»։

 

Գալուզինը վստահեցրել է, որ «Կիևի ռեժիմի տերերը» վճռական են Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակելու «մինչև վերջին ուկրաինացիները»։

 

Բացի այդ, Գալուզինը պնդում է, որ ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս երկարացնել Ուկրաինայում հակամարտությունը և ձգտում է այն էլ ավելի արյունալի դարձնել:

 

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել վերջին ամիսներին Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների նկատելի ընդլայնման վրա, ներառյալ ծանր տանկերը, հարվածային հրետանին և թեւավոր հրթիռները:

Քաղաքականություն

Պատահարներ