Սերբիայի նախագահը հրաժարական է տվել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ հրաժարական է տվել Սերբական առաջադիմական կուսակցության (SPP) ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին։

 

Նա այդ պաշտոնում առաջարկել է պաշտպանության նախարար Միլոշ Վուկչևիչի թեկնածությունը։

 

Մայիսի 26-ին Վուչիչը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Սերբիայի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ՝ կապված մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում իրավիճակի սրման հետ:

 

Մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետության հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է հինգ ոստիկան, վնասվել է առնվազն յոթ ավտոմեքենա:

Քաղաքականություն

Պատահարներ