ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու՞ Էրդողանը թիկնապահի ձեռքից ջուր չի վերցնում

Թուրքիայի նախագահ Էրդողանը, վախենալով թունավորվելուց, ջուր է խմում միայն իր ամենամոտ հարազատների ձեռքից: Այս մասին հայտնում է 
СВЕЖЕСТИ տելեգրամյան ալիքը:

 

Միջոցառումներից մեկում Թուրքիայի նախագահը թիկնապահի ձեռքից ջուր չի վերցրցնում, բայց երբ իր որդին` Բիլալն է տալիս, նա վերցնում է ջրով լի բաժակը։

 

Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիակում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 19-ին Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակել է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ 

 

Ըստ այդ տվյալների՝ Էրդողանը հավաքել է ձայների 49,52%-ը, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։ Սինան Օգանը դուրս է մնացել ընտրապայքարից 5,17%-ով, իր ընտրազանգվածին հորդորել է քվեարկել գործող նախագահի օգտին: 

Քաղաքականություն

Պատահարներ