Վրաստանի վարչապետը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին

Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնումը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով տարբեր երկրներից Թբիլիսի ժամանած վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

«Ավիափոխադրումները առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են, դա ոչ մի կապ չունի ոչ քաղաքականության, ոչ էլ ընդհանրապես որևէ բանի հետ։ Պետք է նշել, որ, իհարկե, մեր միլիոնանոց Սփյուռքին և նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ազատ տեղաշարժի, առանց վիզայի ռեժիմ», - հայտարարել Է Վրաստանի վարչապետը։

 

Նրա խոսքով ՝ ամեն օր հազարավոր մեքենաներ հատում են վրաց-ռուսական ցամաքային սահմանը, այդ թվում ՝ բեռնատարներ, ուստի անիմաստ է քննադատել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների մեկնարկը:

Քաղաքականություն

Պատահարներ