Բայդենն ու ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը կարողացել են համաձայնության գալ

Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը վերջապես կարողացել են համաձայնության գալ պետական պարտքի առավելագույն շեմի բարձրացման շուրջ և այդպիսով, հավանաբար, կանխել դեֆոլտը, որը ցնցումներ էր բերելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության համար: Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։

 

Մայիսի 27-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթի նախնական պայմանավորվածությունը թույլ կտա ավելացնել պետական պարտքը, որն արդեն գերազանցել է 31,4 տրիլիոն դոլարը:

 

«Որոշ ժամանակ առաջ ես հեռախոսով խոսել եմ նախագահի հետ։ Այն բանից հետո, երբ նա ժամանակ վատնեց և ամիսներ շարունակ հրաժարվեց բանակցել, մենք եկանք սկզբունքային համաձայնության, որին արժանի է ամերիկյան ժողովուրդը», - գրել է Մաքքարթին Twitter-ում։

 

Նշվում է նաև, որ գործարքի համար հաղթանակը տոնելը դեռ վաղ է, քանի որ այն դեռ դժվար ճանապարհ պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսում վերջնական հավանություն ստանալու համար: Գործարքը երկու տարով կսառեցնի պարտքի շեմը գերազանցելուց բխող պատասխանատվությունը։

Բայդենն իր հայտարարության մեջ գործարքն անվանել է կարևոր քայլ։ Ըստ նրա` համաձայնագիրը փոխզիջում է, ինչը նշանակում է, որ ոչ բոլորն են ստանում այն, ինչ ուզում են։ Դա ղեկավարության պատասխանատվությունն է։

 

Քաղաքականություն

Պատահարներ