«Դա աբսուրդ է». Ղազախստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի խոսքերը

«Դա աբսուրդ է, որը չպետք է թույլ տալ»: Ղազախստանի Սենատում մերժել են Լուկաշենկոյի գաղափարը՝ հանուն միջուկային զենքի Հանրապետությունը Ռուսաստանի և Բելառուսի միության մեջ ներառելու մասին:

 

«Բելառուսի և Ռուսաստանի միությանը պետք է անդամակցել, և վերջ, միջուկային զենք կլինի բոլորի համար ։ Դա իմ կարծիքն է, դա ռուսների կարծիքը չէ», — հայտարարել Էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Ղազախստանի Սենատի սենատորների խորհրդի անդամ Սաուրեշ Բատտալովան անհեթեթություն է անվանել միջուկային զենքի տարածման հիման վրա միավորումը:

 

«Ես կարծում եմ, որ Լուկաշենկոյի նման ավտոկրատների կարծիքն այն կարծիքը չեն, որը մենք պետք է դիտարկենք որպես քննարկման առարկա։

Միջուկային զենքի օգտագործումը ոչ մի դեպքում չպետք է թույլատրվի: Իսկ միավորումը հենց այն հիմքի վրա, որ կա միջուկային զենք, և դա ուժեղացնում է երկիրը, անհեթեթություն է, որը չի կարելի թույլ տալ»։

 

Բատտալովան նշել է, որ Ղազախստանը պետք է մնա անկախ պետություն։

 

«Ղազախստանն այսօր ինքնիշխան պետություն է։ Ես կողմ եմ, որ այդ ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանվի ։ Մեր ուժը և մեր միավորումը պետք է կառուցվեն միայն համագործակցության խաղաղ, փոխշահավետ ձևերի վրա»:

Քաղաքականություն

Պատահարներ