«Հայաստանը դեռ դասեր չի քաղում իր անցյալի սխալներից». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

«Հայաստանը դեռ դասեր չի քաղում իր անցյալի սխալներից: Սադրիչ գործողությունների համար ներողություն խնդրելու փոխարեն կեղծ տեղեկություններ է տարածում»,- սոցցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով երկու հայ զինվորականներին առևանգելու մասին ՀՀ ԱԳՆ դատապարտող հայտարարությանը:

 

«Երևանը պետք է դադարեցնի սադրանքները, վերադարձնի ադրբեջանական բանակի երկու գերեվարված զինվորներին և տեղեկատվություն տրամադրի 3890 անհայտ կորածների մասին»-, հավելել է նա։

 

Հիշեցնենք` մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են։

Նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ` ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով:

Քաղաքականություն

Պատահարներ